Ազատվում ենք աչքերի տակի սև շրջանակներից
Fithacker.ru-ն գրում է, որ աչքերի տակ սև շրջանակները շատերին են անհանգստացնում։ Խնդրից ազատվելու գործում օգնության են հասնում բնական միջոցները։ Հատկապես օգտակար են բնական յուղերը, որոնք կօգնեն պահպանել մաշկի խոնավությունը, կանխարգելել կնճիռների առաջացումը։
Բաղադրիչներ
• 10 կաթիլ լավանդայի եթերային յուղ
• 30 գրամ ալոէ վերայի գել
• 30 գրամ շի յուղ
• 30 գրամ կոկոսի յուղ
• կես թեյի գդալ վիտամին E:
Պատրաստման եղանակը
1. Բոլոր բաղադրիչները խառնեք իրար։
2. Անհրաժեշտության դեպքում կարող եք մի փոքր տաքացնել յուղերը, ինչից հետո միայն ավելացնել մյուս բաղադրիչները։ Այս դեպքում խառնելն ավելի հեշտ կլինի։
3. Այս միջոցն օգտագործեք յուրաքանչյուր առավոտ և երեկոյան։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը