Ինչպես են սիրահարվում կենդանակերպի նշանները
Soulpost.ru-ն ներկայացրել է, թե ինչպես են սիրահարվում կենդանակերպի նշանների ներկայացուցիչները:
Խոյ: Լի եք էներգիայով ու կյանքով: Կյանքի բոլոր բնագավառներում առաջնորդվում եք տրամաբանությամբ, ինքնավստահ եք: Լիդեր եք, սիրում եք վերահսկել հարաբերությունները և չեք ցանկանում զուգընկերոջ հսկողության ներքո լինել: Երբ գտնում եք սիրուն, տրամաբանորեն եք մտածում և չեք շտապում: Ձեր սերը ջերմ է ու վառ:
Ցուլ: Սիրում եք վերահսկել ամեն ինչ: Սովորաբար բավական արագ եք սիրահարվում: Զգացմունքային եք: Երբ սիրային հարաբերություններ ունեք, լողում եք հոսանքի ուղղությամբ: Կցանկանայիք զուգընկերոջ հետ տեղափոխվել հանգիստ, անխռով երկիր, ուր կկարողանաք ապրել բնության և հանգստության գրկում: Սիրային հարաբերություններում կայուն եք, հանգիստ, վճռական:
Երկվորյակներ: Ձեզ հետ հնարավոր չէ ձանձրանալ: Հրաշալի զրուցակից եք, բազմաթիվ մտքեր ունեք, զուգընկերոջը տպավորում են ձեր տարաբնույթ գիտելիքներն ու անսպառ լավատեսությունը: Միևնույն ժամանակ՝ անհույս ռոմանտիկ եք: Չեք սիրում միայնակ լինել, այդ պատճառով սովորաբար շատ եք կապվում զուգընկերոջ հետ, երբ սիրահարվում եք:
Խեցգետին: Սիրահարվում եք երկար ժամանակով, կապվում զուգընկերոջ հետ, բայց նաև զգուշավոր եք: Ձեզ գրավում են մարդիկ, ովքեր գիտեն իրենց արժեքը, ամբիցիոզ են, աշխատասեր: Կարողանում եք լսել մարդկանց, իսկ երբ սիրահարված եք, ամեն կերպ աջակցում եք սիրելիին: Հումորի հրաշալի զգացում ունեք, երբեք չեք դադարում կատակներ անել զուգընկերոջ վերաբերյալ:
Առյուծ: Սիրելիին փնտրելու հետ կապված խնդիրներ չունեք, քանի որ կախարդական էներգիա ունեք, ինքնավստահ եք, խարիզմատիկ: Նվիրված զուգընկեր եք, իսկ երբ սիրահարվում եք, ամեն ինչ շատ լուրջ է: Սիրում եք ձեր ազատությունը, բայց երբ որևէ մեկը ձեզ դուր է գալիս, մյուսներին չեք էլ նայում: Խանդոտ եք, սեփականատիրոջ բնավորություն ունեք: Սերն ամեն ինչից բարձր եք գնահատում, և զուգընկերը հաճախ պետք է հիշեցնի ձեզ, թե որքան է սիրում ձեզ: Էգոիստ եք, ինչը երբեմն գրավում է պոտենցիալ զուգընկերներին:
Կույս: Ուզում եք սիրել և սիրված լինել, բայց վախենում եք կպչուն լինել: Ձեր ընտրյալը երբեմն կարող է նեղսրտել այն պատճառով, որ վստահ չէ, թե ինչ է կատարվում իր անհանգիստ զուգընկերոջ հետ: Սերն ամբողջությամբ կլանում է ձեզ: Ձեզ համար ավելի հեշտ է ամեն ինչ հաշվարկել, մեղադրել, խանդել, քան ապրել հանգիստ և երջանիկ: Բարի եք, համբերատար, հեշտությամբ եք սիրահարվում:
Կշեռք: Կազմակերպված եք, նպատակասլաց: Երբեք չեք համաձայնի ավելի քիչ բան ունենալ, քան մեկին, ով իսկապես հարգանքով է վերաբերվում ձեզ: Հակված եք սիրելիին ստիպել սպասել երկար ժամանակ, մինչև կհամաձայնեք պատասխանատվություն ստանձնել: Երբ սիրահարված եք, ձեզ համար գլխավոր առաջնահերթությունը հարաբերությունների խաղաղությունն ու ներդաշնակությունը պահպանելն է: Գերադասում եք տրամաբանական խոսակցություններ և հաճելի շփում:
Կարիճ: Սեքսուալ եք, բռնկուն, սերն ամեն ինչ է ձեզ համար: Հարաբերությունները հագեցած են դրամայով ու ագրեսիայով: Կամակոր եք, սովոր եք հասնել նրան, ինչ ցանկանում եք: Ձեզ համապատասխանում է հանգիստ, հավասարակշռված զուգընկերը:
Աղեղնավոր: Ձեզ համար սերն արկածն է: Ազատ եք, ոչնչից չեք վախենում: Բավական ուշ եք սիրահարվում: Հակված եք հետևելու սրտին: Ինտելեկտուալ բարձր կարողություններ ունեք, ինչը սովորաբար դեպի ձեզ է ձգում խելացի զուգընկերներին: Չեք սիրում երեկար ժամանակ կանգնել նույն տեղում, հանգիստ կյանք ունենալ:
Այծեղջյուր: Ժամանակ չունեք հարաբերությունների համար, որոնք ոչ մի տեղ չեն տանում: Գերադասում եք ապագան կապել նրա հետ, ում վստահում եք: Կյանքում ամեն ինչ չափազանց լուրջ եք ընդունում և տանել չեք կարողանում մարդկանց, ովքեր այդպիսին չեն: Ուզում եք երջանիկ ընտանիք ունենալ: Ձեզ դուր է գալիս սիրահարվածության վիճակը, ցանկանում եք, որ սիրելին դառնա ձեր լավագույն ընկերը:
Ջրհոս: Մեծ սիրտ ունեք: Երբ սիրահարված եք, ամբողջ ուշադրությունն ու ժամանակը հատկացնում եք սիրելիին: Նվիրված եք, ինչը ձեզ հրաշալի զուգընկեր է դարձնում: Էքստրեմալ, ջերմ սիրո կարիք ունեք: Չեք սիրում խաղեր խաղալ, կենտրոնացած եք ձեզ համապատասխան զուգընկերոջ փնտրտուքի վրա: Երբ գտնեք նրան, այլևս բաց չեք թողնի:
Ձկներ: Գեղեցիկ եք, երազկոտ, կենսուրախ: Շատ զգացմունքային եք, և ցանկացած ցավ խոցում է մինչև սրտի խորքը: Վախենում եք, որ կկոտրեն ձեր սիրտը, բայց մյուս կողմից՝ սիրո բացակայությունն ավելի շատ է վախեցնում ձեզ: Երբ սիրահարված եք, սիրելիի հետ նույնիսկ ամենափոքր վեճը կարող է փչացնել տրամադրությունը ողջ օրվա ընթացքում: Բայց ընդամենը մի հաճոյախոսությունը կարող է ձեզ երկինք հասցնել: Չեք սիրում նեղացնել մարդկանց և հաճախ եք մոռանում սեփական պահանջների մասին՝ ի օգուտ զուգընկերոջ: Պետք է զգույշ լինեք՝ հարաբերություններում ինքներդ ձեզ չկորցնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը