«Խամեսը կխաղա, եթե արժանանա դրան». Կարլո Անչելոտի
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տեղափոխությունը «Ռեալից»:
«Բնականաբար, մենք չենք վերցրել Խամեսին՝ որպես Մյուլլերին փոխարինող: Նույն հաջողությամբ կարելի է ենթադրել, որ մենք գնել ենք նրան՝ որպես Տիագուին փոխարինող, չէ՞ որ Խամեսը կարող է խաղալ նաև կիսապաշտպանությունում:
Ռոդրիգեսը կարող է գործել աջ և ձախ եզրերում՝ այդպիսով փոխարինելով Ռոբենին և Ռիբերիին: Երբեմն նա կարող է խաղալ կենտրոնում՝ Տոլիսոյի և Վիդալի փոխարեն:
Մենք չենք վերցրել Խամեսին ինչ-որ մեկին փոխարինելու համար: Մենք գնել ենք նրան կազմի ուժեղացման համար: Նա լավ ֆուտբոլիստ է: Ես գիտեմ նրա խաղային և մարդկային որակները: Կարծում եմ՝ նա մեզ կօգնի:
Խամեսը գիտի, որ եթե չարժանանա խաղադաշտ դուրս գալու հնարավորությանը, ապա չի խաղա: Այդ դեպքում, ինչպես և բոլոր խաղացողները, նա կնստի պահեստայինների նստարանին:
Մենք մեծ մրցակցություն ունենք, և դա օգտակար է թիմի համար: Խամեսը ոչ մի երաշխիք, չունի: Եթե նա արժանի լինի խաղալու, ապա կխաղա: Եթե ոչ՝ կհայտնվի պահեստայինների նստարանին»,- ասել է Անչելոտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը