«Ես ուզում եմ մնալ ՊՍԺ-ում, բայց չգիտեմ, թե ինչ կորոշի ակումբը». Անխել Դի Մարիա
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ակումբն այս մինչմրցաշրջանային խաղերի ընթացքում: «Ես այս առումով ոչ մի կասկած չունեմ: Ես ցանկանում եմ մնալ: Բայց ես չգիտեմ՝ ինչ կորոշի ակումբը: Իմ ընտանիքն իրեն շատ հարմարավետ է զգում Փարիզում:
Հասկանում եմ, որ նախորդ մրցաշրջանում ամեն ինչ այնքան էլ լավ չդասավորվեց: Ես միշտ չէ, որ հասկանում էի, թե ինչ է ինձանից պահանջում գլխավոր մարզիչը:
Բայց ժամանակի ընթացքում մենք սկսեցինք հասկանալ միմյանց, և վերջին ամիսներին բոլորը կարող էին համոզվել դրանում: Հուսով եմ՝ նոր մրցաշրջանում ես կցուցադրեմ նույնպիսի մարզավիճակ»,- ասել է Դի Մարիան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը