Բաժիններ՝

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության պատասխանն՝ Ուկրաինայի պետական մարմինների անօրինականություններին

2017 թվականի հունիսի 11-ին Ուկրաինայի Հանրապետության պետական ֆիսկալ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի  Օդեսսայի մարզում առգրավվել է 840.000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշի մաքսանենգ սիգարետ՝ այդ թվում Հայաստանից, և կցված լուսանկարներում ցուցադրվել են «ՍՊՍ Սիգարոն» ընկերության Cigaronne և CENTER ապրանքատեսակները:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակ կեղծիք է, և ընդամենը մի օղակն է ապօրինությունների և ամենաթողության այն շղթայի,որը գործի է դրվել Օդեսսայի մաքսատան և Ուկրաինայի պետական ֆիսկալ ծառայության կողմից, խոչընդոտելու «ՍՊՍ Սիգարոն» ընկերության կողմից իրականացվող արտահանման գործնթացին: Խոսքը վերաբերում է 2017 թվականի ապրիլի 21-ին ՀՀ օրենսդրության պահանջների բացարձակ պահպանմամբ և անթերի փաստաթղթային ձևակերպումներով Լեհաստանի Հանրապետություն արտահանվող սիգարետի խմբաքանակին:

Ուկրաինական պետական ատյանների կողմից  միջազգային տնտեսական փոխհարաբերությունների կոպտագույն խախտմամբ և իրավական որևէ խելամիտ հիմնավորման իսպառ բացակայությամբ իրականացվող քայլերին  շատ ավելի մանրամասն կանդրադառնանք հուլիսի 18-ին ժամը 12.00-ին ՀԱՅԵԼԻ մամուլի ակումբում հրավիրվելիք ասուլիսի ընթացքում,որի հիմնական նպատակն է մեր գործարարներին խորհրդատվության կարգով ներկայացնել բոլոր այն խոչընդոտներն ու ապօրինությունները,որոնց կարող են հանդիպել Ուկրաինայի տարածքում բիզնես գործունեություն ծավալելու ընթացքում։

Շուրջ երկու ամիս մենք ինքնուրույն փորձել ենք  պաշտպանել  ընկերության շահերը ՈՒկրաինայի Հանրապետության պետական մարմինների ոտնձգություններից, բայց վերոնշյալ  հայտարարությունից հետո  խնդիրը դուրս է գալիս «ՍՊՍ Սիգարոն» ընկերության զուտ տնտեսական շահերի տիրույթից և դառնում պատվի և հեղինակության խնդիր ոչ միայն մեր ընկերության, այլ նաև Հայաստանի Հանրապետության  համար, քանի որ ըստ այդ՝ ամբողջովին շինծու մեղադրանքի, Հայաստանը դիտարկվում է որպես մաքսանենգությանն աջակցող պետություն, որտեղ ապահովագրական համակարգը կարող է մաքսանենգ ապրանք ապահովագրել, իսկ մաքսային մարմինները կարող են թույլ տալ այդ ապրանքն արտահանել:

Միայն մեկ  փաստ, որը բացահայտում է ուկրաինական պետական մարմինների կեղծիքը.

Ուկրաինայի պետական ֆիսկալ ծառայության կողմից հրապարակված լուսանկարում պարզ երևում է մեր կողմից արտադրված սիգարետի տուփի վրա առկա ակցիզային  դրոշմանիշը, իսկ այն տուփերի վրա,որտեղ դրոշմանիշը չի երևում, ընդամենը  դիրքի խնդիր է՝  դրոշմանիշները տուփի վրա այդ դիրքից պարզապես չեն կարող երևալ:

Մեր ընկերության կողմից արտահանվող սիգարետների վրա ակցիզային  դրոշմանիշների բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը պարզապես չէր փակի ժամանակավոր ներմուծման հայտարարագիրը:

Լեհաստանի Հանրապետությունից ժամանակավոր ներմուծված ակցիզային դրոշմանիշները

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս