10 խորամանկություն, որոնք կօգնեն փափկեցնել ոտքերի կոշտ հատվածները
Steptohealth.ru-ն գրում է, որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտնաթաթերի մաշկը հաճախ է կոշտանում և տգեղ տեսք ստանում։ Այդպիսի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է խնամել ոտքերը։ Այս գործում ձեզ օգնության կհասնեն ոչ միայն քիմիական, այլև տան պայմաններում պատրաստված բնական միջոցները։
1. Քար և լոգանք։
• Եթե ցանկանում եք հարթ ու փափուկ մաշկ ունենալ, խորհուրդ է տրվում քնելուց առաջ ոտքերը դնել տաք ջրի մեջ, թողեք 15-20 րոպե։
• Զգուշությամբ մաքրեք ոտքերը հատուկ քարի օգնությամբ, ինչը կօգնի ազատվել մաշկի մահացած հատվածներից։
• Լավ չորացրեք ոտքերը, խոնավեցնող կրեմ քսեք և գուլպա հագեք։
2. Բուսական յուղեր։ Ոտնաթաթերի մաշկը հաճախ տուժում է ոչ բավարար խոնավեցման և չորության հետևանքով։ Բուսական յուղերն արդյունավետ միջոց են, որոնք կօգնեն խոնավեցնել մաշկը, կանխարգելել դրա չորացումը։ Այդ նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել կոկոսի և ձիթապտղի յուղ։ Քնելուց առաջ յուղը քսեք մաշկին, բամբակե գուլպա հագեք։
3. Վազելին և կիտրոնի հյութ։ Այս երկու բաղադրիչները կօգնեն փափկեցնել չորացած մաշկը։
• Ոտքերը 15-20 րոպեով դրեք տաք ջրի մեջ։
• Չորացրեք ոտքերը, չոր հատվածներին կիտրոնի հետ խառնած վազելին քսեք։
• Բամբակե գուլպա հագեք։
4. Մեղր։ Մեղրը բազմաթիվ հատկություններ ունի, որոնց արդյունքում դառնում է ոտքերի մաշկը խնամելու արդյունավետ միջոց։ Այն կարող է արդյունավետորեն խոնավեցնել մաշկը, ինչի շնորհիվ այդ դառնում է հարթ և փափուկ։ Ոտնաթաթերի մաշկը փափկեցնելու համար հարկավոր է մեկ ճաշի գդալ մեղրն ավելացնել տաք ջրին, ոտքերը դնել դրա մեջ։
5. Պարաֆինի հիմքով միջոց։ Այս միջոցը հատկապես համապատասխանում է նրանց, ում ոտքերը շատ չոր են։
• Հարկավոր է խառնուրդ պատրաստելով՝ օգտագործելով պարաֆին և կոկոսի կամ մանանեխի յուղ։
• Տաքացրեք բաղադրիչները, քսեք ոտքերին։
• Հարմար գուլպա հագեք, թողեք ամբողջ գիշեր։
6. Բրնձի ալյուր։
• Խառնուրդ պատրաստեք՝ օգտագործելով 2-3 ճաշի գդալ բրնձի ալյուր, մեղր, խնձորի քացախ։
• Ոտքերը դրեք տաք ջրի մեջ։
• Ստացված միջոցը քսեք ոտքերին, շրջանաձև շարժումներով մերսեք դրանք։
7. Վարսակ։ Վարսակը բնական միջոցներից մեկն է, որ կարող է օգնել ոտքերի մաշկը փափկեցնելու գործում։
• Մի քանի գդալ վարսակը խառնեք ժոժոբայի յուղի հետ։
• Քսեք մաշկի վնասված հատվածներին, թողեք 10 րոպե, լվացեք։
8. Յոգուրտով և մեղրով պատրաստված խառնուրդ։ Եվս մեկ արդյունավետ միջոց՝ ոտնաթաթերի մաշկը փափկեցնելու համար։
Բաղադրիչներ
• 1 յոգուրտ՝ 125 գրամ
• 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ։
Պատրաստման եղանակը։ Խառնեք մեղրն ու յոգուրտը, քսեք մաշկին։ Արդյունքի հասնելու համար հարկավոր է կրկնել ամեն օր։
9. Կերակրի սոդա և վարսակ։ Խառնեք այս երկու բաղադրիչները, քսեք ոտնաթաթերի այն հատվածին, որոնք կոշտացած են։
10. Գերչակի յուղ։ Գերչակի յուղն ամենաարդյունավետ միջոցներից է, սակայն կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ մաշկի վրա վնասվածքներ և վերքեր առկա չեն։ Կտորը թրջեք գերչակի յուղով, դրեք վնասված հատվածներին, ֆիքսեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը