Բաժիններ՝

«Մանուել Նոյերը մարդ չէ, այլ՝ համակարգիչ». Կարլո Անչելոտի

Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչը շատ է գնահատում Գերմանիայի լավագույն դարպասապահին: «Մեր դարպասներում խաղում է իսկական համակարգիչ, իսկ դա շատ կարևոր է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Նոյերի ոտքերի և ձեռքերի փոխարեն՝ ստեղնաշարեր են, որոնց վրա նա սեղմում է ճիշտ կոմբինացիաները, որպեսզի հետ մղի հարվածները»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Կարլո Անչելոտիի գլխավորությամբ «Բավարիան» հաղթեց 2016-17թթ. Բունդեսլիգան: 31-ամյա Նոյերը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2011 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31