Բաժիններ՝

«Եթե տարվա վերջում կարողանամ ասել, որ տեսել եմ 10 իսկապես լավ ֆիլմ, նշանակում է՝ տարին հաջողված է». Քվենտին Տարանտինոյի կյանքի կանոնները

Քվենտին Տարանտինոն ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, պրոդյուսեր և դերասան է։ Տարանտինոն կինեմատոգրաֆում պոստմոդեռնիզմի վառ ներկայացուցիչներից մեկն է։ Նրա ֆիլմերն առանձնանում են բռնության էսթետիկ ներկայացմամբ, յուրահատուկ սև հումորով և երկար երկխոսություններով: Տարանտինոն համաշխարհային ճանաչում ստացավ «Քրեական ընթերցվածք» (1994) ֆիլմով, որը նրան բերեց Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի», ինչպես նաև «Օսկար» [6] և «Ոսկե Գլոբուս» մրցանակներ՝ լավագույն սցենարի համար։ Նրա լավագույն աշխատանքներից են՝ «Կատաղած շները» (1992), «Ջեքի Բրաուն» (1997), «Սպանել Բիլին» (երկու մասով, 2003-2004), «Մահվան ապացույց» (2007), «Անփառունակ սրիկաները» (2009) և «Ջանգո ազատագրվածը» (2012)։ Վերջին ֆիլմի սցենարի համար նույնպես արժանացել է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների։

1. Ես քարշ չեմ գալիս բիլյարդանոցներով, ես պոկեր չեմ խաղում, ես չեմ հաճախում մարզական մրցույթների: Ինձ համար նույնիսկ հեռուստացույցով սպորտ նայելը տանջանք է: Ես կարող եմ գնալ «Լոս Անջելես Դոգերսի» (բեյսբոլ) խաղին, որովհետև այնտեղ խաղն այդքան կարևոր չէ, որքան գարեջուրը և շրջապատի մարդիկ: Ինչը ես չեմ կարող հասկանալ, ապա դա այն է, որ միջին ամերիկացին չի կարող 3 ժամ նստել կինոյում, բայց կարող է 4 ժամ նայել ապուշ, ձանձրալի ֆուտբոլային խաղը:

2. Կկրակեն վինչեսթերով ինչ-որ մեկին և կտանեն գլխի կեսը՝ դա ինձ ընդհանրապես չի հուզում: Ես ընդունում եմ դա՝ որպես հետաքրքիր հատուկ էֆեկտ: Ինձ իսկապես հուզում են սովորական մարդկային պատմությունները:

3. Ես զենք չունեմ: Ես դեմ չէի լինի, եթե արգելեին զենքի կրումը: Փողոցային բռնությունն Ամերիկայում սահմանն անցել է: Երբ գնում ես Եվրոպա, թվում է, թե փախել ես անընդհատ վտանգի զգացողությունից: Եվրոպայում նույնպես սպանում և բռնաբարում են, բայց համեմատած Ամերիկայի հետ՝ դա ուղղակի մանկապարտեզ է:

4. Կարող եք վերցնել իմ փառքի 30 տոկոսը, և ես ոչ մի կաթիլ չեմ նեղանա: Այնպես չէ, որ ես չեմ սիրում հայտնի լինել: Բայց 30 տոկոսով պակասը լրիվ բավարար է:

5. Ես չեմ հաճախել կինոդպրոց, ես հաճախել եմ կինո:

6. Ուզո՞ւմ եք իմանալ իմ ամենակեղտոտ կատակը. սև տղան մտնում է կադիլակների սրահ, նրան է մոտենում վաճառողը և հարցնում է. «Բարի օր, սըր: Մտածում եք Կադիլա՞կ գնել»: «Ես պատրաստվում եմ Կադիլակ գնել,- պատասխանում է նա,- իսկ մտածում եմ կանանց մասին»:

7. Ես չեմ զգում ոչ մի «սպիտակ մեղք» և չեմ վախենում ընկնել ռասայական հակասությունների մեջ: Ես այդ ամենից բարձր եմ: Ես երբեք չեմ անհանգստացել, թե ինչ կմտածեն իմ մասին, որովհետև անկեղծ մարդը միշտ կհասկանա անկեղծ մարդուն: Նորմալ մարդիկ միշտ ինձ կհասկանան: Իսկ այն մարդիկ, ովքեր իրենք լի են ատելությամբ, բաց կթողնեն ինձ վրա բոլոր շներին: Այլ խոսքերով, եթե դու պրոբլեմներ ունես իմ ֆիլմերի հետ, նշանակում է՝ դու ռասիստ ես:

8. Ես մի փոքր հպարտանում եմ նրանով, որ հասել եմ այն ամենին, ինչին հասել եմ՝ չստանալով նույնիսկ միջնակարգ կրթություն: Դա ինձ խելացի է դարձնում:

9. Վաղուց ես կինոյում չեմ տեսել այնպիսի բան, որն իսկապես կարող է վախեցնել: Այն, ինչ ինձ իսկապես վախեցնում է, դա առնետներն են:

10. Եթե տարվա վերջում ես կարողանամ ասել, որ տեսել եմ 10 իսկապես լավ ֆիլմ, նշանակում է՝ տարին հաջողված է:

11. Մեծ գաղափարները փչացնում են կինոն: Կինոյում ամենագլխավորը լավ կինո անելն է: Եվ եթե աշխատանքի ընթացքում քո գլխում գաղափար կծագի, դա գերազանց է: Իսկ դա չպետք է լինի մեծ գաղափար: Դա պետք է լինի փոքր գաղափար, որից ամեն մեկն ինչ-որ իրենն է՝ կտանի:

12. Մինչև հայտնի դառնալը ես դաժան տղա եմ եղել, որովհետև զգում էի, որ նույնքան լավն եմ, ինչպես և հիմա, բայց այդ մասին ոչ ոք չէր էլ կասկածում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս