Բաժիններ՝

Փայլուն հռետորաբանություն. Հասարակական ելույթների 4 կանոն TED համակարգողից

Երբ մենք լսում ենք «TED դասախոսություն» բառակապակցությունը, անմիջապես ի հայտ է գալիս ինչ-որ կարևոր համաշխարհային խնդրի շուրջ կարճ, բայց շատ հզոր մի ելույթի ուրվագիծ: Ես այս կոնֆերանսին մասնակցում եմ արդեն շատ տարիներ, և չնայած ինքս արդեն ելույթ եմ ունեցել TED-ում, այնուամենայնիվ, նախկինի պես հիացմունք եմ ապրում, երբ մի տպավորիչ խոսնակ կարողանում է հավասարակշռել ճանաչողությունն ու լուսավորչականությունը:

Ձեռնարկատեր Քրիս Անդերսոնն այն հանճարն է, ով կանգնած է TED բրենդի թիկունքին, և ինքն էլ գերազանց հռետոր է: Նա հրատարակության է պատրաստում «Ինչպես ղեկավարվել TED-ի պաշտոնական ուղեցույցով հասարակական ելույթների ժամանակ» ուսումնական ձեռնարկը: Այն դեռ լույս չի տեսել, սակայն այժմ մենք կներկայացնենք 4 կարևոր կանոններ, որոնք TED-ի դասախոսություններն այդքան յուրահատուկ են դարձնում: Որպես օրինակ` կներկայացնեմ նաև Անդերսոնի փաստարկը հստակ արտացոլող մի քանի ելույթներ:

1. Հետևեք մեկ, բայց շատ մեծ գաղափարի

Կարդացեք նաև

Մասնագետները մեծ խնդիր ունեն. նրանք չափազանց շատ գիտեն, և առաջանում է մի շատ տպավորիչ գայթակղություն՝ բեմի վրա կանգնած այդ 18, իսկ երբեմն էլ՝ ավելի քիչ րոպեների մեջ խցկել այն ամենը, ինչ գիտեն: Անդերսոնը խորհուրդ է տալիս հակառակն անել. «Լավ բացատրեք ընդամենը մի թեմա, բայց այն լրացրեք ենթատեքստերով»:

Ես 2012թ. ներկա էի Բրայան Գրինի «Արդյո՞ք մեր մոլորակը միակն է» վերնագրով ելույթին, որի ընթացքում ինձ ցնցեց այն հանգամանքը, թե ինչպես նա 20 րոպեի ընթացքում բացատրեց աստղաֆիզիկայի բնագավառի մի շատ բարդ թեորիայի էությունը: Ա՛յ դա կենտրոնացում էր:

2. Մարդկանց տվեք Ձեր անհանգստությունը կիսելու առիթ

Անդերսոնն ասում է, որ ամեն ինչ որոշում է հետաքրքրասիրությունը: Բավական չէ հիանալ պատմությամբ: Հարկավոր է, որ լսարանն իրեն նույնականացնի պատմության հերոսի հետ, և այդ ժամանակ ունկնդիրները կուզենան ավելին իմանալ: Իսկ դրա համար քեզ պետք է նրանց տեղը դնես:

Ինձ ցնցեց Ջոշուա Պրագերի «Իմ վիզը կոտրած մարդու որոնումներում» անվանված ելույթը: Լրագրողը պատմում է, թե ինչպես է վթարի ենթարկվել ավտոբուսի կողմից, ինչից հետո նա մասնակիորեն հաշմվել է, և, թե ինչպես է 20 տարի հետո սկսել փնտրել վթարի մեղավոր վարորդին:

3. Ձեր պատմությունը կառուցեք ծանոթ հայեցակարգերի հիման վրա

https://www.youtube.com/watch?v=6we3WABxZnw

Ձեր պատմությունը կտոր-կտոր հյուսեք այն հայեցակարգերի հիման վրա, որը Ձեր լսարանն արդեն հասկանում է: Պետք է երկրային դարձնել Ձեր գեղեցիկ, մեծ պատմությունը: Այն պետք է մատչելի լինի լսարանի համար:

Իմ սիրելի օրինակը Ռոբ Ռիդի «8 մլրդ դոլարանոց iPod» ելույթն է: Այդ փայլուն, կարճ դասախոսությունը պատմում է հենց իր` Ռիդի ընկերությունների` Napstier, Limewire, Rhapsody-ի դեմ ներկայացված ցնցող դատական հայցերի մասին:

4. Առաջ քաշեք այնպիսի գաղափար, որը տարածվելու արժանի լինի

Սա Անդերսոնը ձևակերպում է այպես. «Ձեզ հարց տվեք. ո՞ւմ է այս գաղափարն օգուտ տալու: Եթե այն օգտակար է Ձեզ կամ Ձեր կազմակերպությանը, ապա, ներեցեք, բայց դժվար թե իմաստ ունենա դրանով կիսվել: Լսարանը դա միանգամից կհասկանա»:

Ինձ թվում է, թե գերազանց օրինակ է Էլիզաբեթ Գիլբերտի «Հաջողություն, անհաջողություն և հաջորդիվ արարելու մղումը» վերնագրով ելույթը: Հանրաճանաչ գրողը պատմում է, թե ինչպես նրա բեսթսելլերի շարունակությունը ձախողվեց: Սա ազնիվ, անկեղծ խոստովանություն էր, որը նաև ցույց էր տալիս, թե ինչպես կարող են անհաջողությունները Ձեր օգտին խաղալ:

Հեղինակ` Դեյմոն Բրաուն, ձեռնարկատեր և Inc ամսագրի հեղինակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս