Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը սահմանել է մուսուլմանական վեց պետությունների բնակիչներին եւ փախստականներին այցագրեր տալու նոր պահանջներ՝ Գերագույն դատարանի որոշման լույսով, որը մասնակիորեն վերականգնել է նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրի գործողությունը
Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը:
«Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիների վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն, իսկապես դժվար է, սակայն նաև հետաքրքիր»:
Ավստրալիան եւ ԱՄՆ-ը ամենաընդգրկուն համատեղ վարժանքներն են սկսել ավտրալական տարածքային ջրերում, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Հունիսի 28-ին, ժամը 20.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Օնիկ Համբարձումյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Իսրայելի բանտերի վարչության պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովը բավարարել է երկրի 71-ամյա նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի խնդրագիրը, որը 16,5 ամիս բանտում է անցկացրել 27-ամսյա պատժաժամկետից, որին նա դատապարտվել էր կոռուպցիայի համար:
«Շատ դժվար է պատկերացնել, հանրային սեկտորը դա հարյուրավոր կազմակերպություններ են: Ո՞րը պետք է ներգրավվի, ի՞նչ սկզբունքով: Կարծում եմ` այստեղ ավելի շատ չարաշահումների տեղիք կարող է լինել: Բայց վերահսկողության տեղակետից` իհարկե: Ճիշտն ասած, չեմ հասկանում աժիոտաժը: Ցանկացած առաջարկ պետք է քննարկել, նայել` ընդունելի՞ է, ընդունելի չէ՞»,- ասաց փոխնախարարը:
«Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս»:
«Անվտանգության հարցերում մենք մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր վրա: Երկրորդը` պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում շատ հստակ ու պարզ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը:
«Նախաստորագրված փաստաթուղթը որևէ հակասություն չունի մեր որևէ այլ միջազգային պարտավորությունների հետ»,- ասաց Ֆարմանյանը` նշելով, որ նոր համաձայնագիրը ԵՄ-ի հետ համագործակցության խորը և համապարփակ հիմք է ստեղծում:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
«Ակտիվ շարունակվել են բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, տարբեր փոխայցելություններ են եղել`բարձր մակարդակի, Հայաստանը հասցրել է միանալ ԵՄ-ի տարբեր ծրագրերին, շարունակել նրանք, որոնց արդեն միացել էր»,- ասաց Շ.Քոչարյանը` կարևորելով հատկապես «Հորիզոն-2020»-ին և ԵՄ-ի այլ կրթական ծրագրերին Հայաստանի մասնակցությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Կառավարություն։ Այսօր կառավարությունում տեղի է ունենալու գործադիրի հերթական նիստը։ Կառավարության շենքի դիմաց նախագահին դիմավորեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Դրամապանակը խուզարկությամբ հայտնաբերվել է նրա մոտից:
Կինը հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով։
: Ինչպես նշվում է, կարդինալը, որն այժմ ապրում է Հռոմում, պետք է Մելբուռնի դատարան ներկայանա հուլիսի 18-ին:
ԺԴՀ-ն չի հրաժարվի միջուկային զենքի մշակումից, որն անհրաժեշտ է երկրի ինքնիշխանության եւ Միացյալ Նահանգների սպառնալիքից իր ժողովրդի գոյության իրավունքի պաշտպանության համար:
Հաշվի առնելով հանրության շրջանում հետաքրքրությունն ու անհանգստությունը՝ ՀՀ ԱԻ նախարարությունը անդրադառնում է շոգ եղանակին ակտիվացած սողունների հանդիպելիս ճիշտ վարքականոներին:
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են արտասահմանյան ավիաչվերթերում անվտանգության միջոցների ուժեղացման մասին:
Ազգային ժողովում թեև շարունակվում են 2015-ի բյուջեի կատարողականի քննարկումները հանձնաժողովներում, և առաջիկայում էլ 2 արտահերթ է սպասվում՝ մեկը Սևանից ջրառի, մյուսը՝ 2016-ի բյուջեի կատարողականի հաշվետվության հետ կապված, սակայն շենքում արդեն կիսաարձակուրդային մթնոլորտ է:
Ավտոմեքենան հարվածել է Բրազիլիայի նախագահի պաշտոնական նստավայրի դարպասին, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բրազիլիայում: Ինչպես հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, Ալվորադա պալատի պահպանության ծառայությունը կրակ է բացել ավտոմեքենայի վրա։
Petya շորթիչ-վիրուսը տեխնիկապես ավելի բարդ եւ ավելի վտանգավոր է, քան WannaCry-ն: Այն համակարգի վրա է գրոհում երեք տարբեր եղանակներով:
Վենեսուելայի իշխանությունները հայտնաբերել են ոստիկանական ուղղաթիռը, որից հունիսի 27-ին գնդակոծվել էր Գերագույն դատարանի շենքը երկրի մայրաքաղաք Կարակասում:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հավաքի շրջանակում Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ գործընկերոջ՝ Ջեյմս Մաթիսի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք:
Նամակը ստորագրել են Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը, Լիբերալ և ժողովրդավարական դաշինքը, Կանաչները:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը դատարանի նկուղում ծեծի է ենարկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը։
Յուրի Խաչատուրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն տեղափոխվելուց հետո ԱԱԽ քարտուղարի պարտականությունները իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Հակոբ Բեգլարյանը, ով ՀՀԿ մեծամասնական կարգով այս տարվա ապրիլին պատգամավոր է ընտրվել Երևանի թիվ 4 ընտրատարածքից, երկու ավտոմեքենա ունի՝ «BMW X5 4.4 I» և «LEXUS LS 460»: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: