«Այստեղ ավելի շատ չարաշահումների տեղիք կարող է լինել». Շավարշ Քոչարյանը` Պյոտր Սվիտալսկու առաջարկի մասին

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանի ընտրական գործընթացների վերաբերյալ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններից որոշները քննարկելի են: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հանրային սեկտորը պետք է ունենա լրացուցիչ լծակներ, բայց ոչ թե ներգրավվելով ընտրական հանձնաժողովների կազմում, այլ` վերահսկողական:

«Շատ դժվար է պատկերացնել, հանրային սեկտորը դա հարյուրավոր կազմակերպություններ են: Ո՞րը պետք է ներգրավվի, ի՞նչ սկզբունքով: Կարծում եմ` այստեղ ավելի շատ չարաշահումների տեղիք կարող է լինել: Բայց վերահսկողության տեղակետից` իհարկե: Ճիշտն ասած, չեմ հասկանում աժիոտաժը: Ցանկացած առաջարկ պետք է քննարկել, նայել` ընդունելի՞ է, ընդունելի չէ՞»,- ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Պ.Սվիտալսկին քննադատություն էր հնչեցրել ԿԸՀ-ի հասցեին և առաջարկել, որ հանձնաժողովում ընդգրկվեն նաև հասարակական հատվածի ներկայացուցչի:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս