Բաժիններ՝

Անհայտ անձն ավտոմեքենան ուղղել է Բրազիլիայի նախագահի պալատի դարպասի վրա

Ավտոմեքենան հարվածել է Բրազիլիայի նախագահի պաշտոնական նստավայրի դարպասին, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բրազիլիայում: Ինչպես հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, Ալվորադա պալատի պահպանության ծառայությունը կրակ է բացել ավտոմեքենայի վրա: Դրա վարորդը, որոշ տվյալներով անչափահաս, ձերբակալված է, տեղեկացնում է BBC-ին:

Հարձակման ժամանակ նախագահ Միշել Տեմերը պալատում չի եղել: Միջադեպը տեղի է ունեցել երկրում բորբոքված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոն Գերագույն դատարանին խնդրել է երկրի գործող ղեկավարին կաշառք ստանալու մեղադրանք առաջադրել:

Նախագահ Տեմերը, ինչպես հայտարարում է դատախազությունը, փող է ստացել մսի վերամշակման խոշոր ձեռնարկության ղեկավարից:

Բրազիլիայի նախագահը չեղյալ է հայտարարել ուղեւորությունը G20-ի գագաթնաժողով, որը տեղի կունենա հուլիսի 7 – 8-ը Համբուրգում: Այս մասին հունիսի 27-ին ՏԱՍՍ-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում: «Նախագահը որոշում է ընդունել չայցելել G20-ի գագաթնաժողով»,- ասել են մամուլի ծառայությունում: Պաշտոնապես ուղեւորության չեղարկման պատճառները չեն հաղորդվում: Սակայն, UOL («Ու-օ-Էլի») ինտերնետ-պորտալի տվյալներով՝ Տեմերը որոշել Է չհեռանալ երկրից այն պահին, երբ խորհրդարանը որոշելու է իրեն կոռուպցիայի մեղադրանքներ առաջադրելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս