Բաժիններ՝

«Մենք հետ չենք կանգնի միջուկային ուժերի ստեղծումից». Կիմ Ին Ռեն

ԿԺԴՀ-ն չի հրաժարվի միջուկային զենքի մշակումից, որն անհրաժեշտ է երկրի ինքնիշխանության եւ Միացյալ Նահանգների սպառնալիքից իր ժողովրդի գոյության իրավունքի պաշտպանության համար: Հունիսի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Կիմ Ին Ռենը։

Նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը «մտադիր է ուժով ոչնչացնել ԿԺԴՀ-ն, ռազմական գերակշռություն ստանալ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ իրականացնել համաշխարհային տիրապետության հասնելու իր երազանիքը»:

«Ով ինչ էլ որ ասի, ինչ պատժամիջոցներ, ճնշումներ եւ ռազմական հարձակումներ էլ որ հետեւեն, մենք հետ չենք կանգնի միջուկային ուժերի ստեղծումից, որոնք կոչված են պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը եւ ժողովրդի գոյության իրավունքը»,- ասել է հյուսիսկորեացի դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930