«Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել»

«Անվտանգության հարցերում մենք մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր վրա: Երկրորդը` պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում շատ հստակ ու պարզ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը:

Ըստ նրա` հենց այս տրամաբանությունից ելնելով էլ Հայաստանն իր արտաքին հարաբերությունները կառուցում է թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ գործընկերների հետ:

Շ.Քոչարյանը հրաժարվեց պատասխանել 168.am-ի դիտարկմանը, որ փաստորեն այդ առումով հայկական դիվանագիտությունը պարտվել է, քանի որ ՌԴ-ն իր դիրքորոշումը չի փոխել. «Ես գնահատականների չեմ պատասխանում»:

Տեսանյութեր

Լրահոս