Բաժիններ՝

Վենեսուելայի իշխանությունները հայտնաբերել են Գերագույն դատարանի շենքը գրոհած ուղղաթիռը

Վենեսուելայի իշխանությունները հայտնաբերել են ոստիկանական ուղղաթիռը, որից հունիսի 27-ին գնդակոծվել էր Գերագույն դատարանի շենքը երկրի մայրաքաղաք Կարակասում: Այդ մասին հունիսի 28-ին Venezolana de Television հեռուստաալիքի եթերում հայտնել է գործադիր փոխնախագահ Տարեկ էլ Այսամին:

«Ուղղաթիռը գտնվել է Վարգասի նահանգի հյուսիսում` ծովափի շրջանում,- ասել է էլ Այսամին:- Մենք շարունակում ենք ահաբեկչի որոնումները»: Այդ խնդրի լուծմանը ներգավված են ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումները: Հունիսի 27-ի երեկոյան Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ Գերագույն դատարանի շանքի գնդակոծվել է ուղղաթիռից: Օդային գրոհի հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Առեւանգված ուղղաթիռը վարել է սպա Օսկար Պերեսը, որը հատուկ ռազմական պատրաստություն եւ էլիտային ուժային ստորաբաժանումներում ծառայելու փորձ ունի Վենեսուելայի կապի եւ հաղորդակցուղիների նախարար Էռնեստո Վիլիեգասը հայտնել է, որ ՆԳ նախարարության եւ Գերագույն դատարանի շենքերի վրա գրոհի համար օգտագործված ուղղաթիռն առեւանգել է ոստիկանին կասկածում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ կապերի մեջ:

Ուղղաթիռը «Կարակասում գտնվող «Լա Կառլոտա» ռազմակայանից գողացել են երկրի հատուկ ծառայությունների մի խումբ աշխատակիցներ: Նա ճշտել է, որ առեւանգումը կազմակերպել է Օսկար Պերեսը՝ տեսուչ ոստիկան, որը քննության տակ է գտնվում ԿՀՎ-ի» եւ Վենեսուելայում ԱՄՆ-ի դեսպանության «հետ իր կապերի կասկածանքով»: «Պերեսը նաեւ կապված է եղել ներքին գործերի նախկին նախարար (Միգել Ռոդրիգեսի) հետ, որի կապերը ԿՀՎ-ի հետ վերջերս հրապարակայնորեն հավաստվեցին»,- նշել է Վիլիեգասը:

Նախարարը ճշտել է, որ ՆԳ նախարարության շենքի վրա, որի բաց պատշգամբում շուրջ 80 մարդ Է եղել, ուղղաթիռից արձակվել է 15 կրակոց: Դրանից հետո մեքենան ուղղություն է վերցրել դեպի Գերագույն դատարան, այդ շենքը նույնպես «գնդակոծվել է, դրա վրա առնվազն չորս նռնակ են նետել, որոնք բերվել են Կոլումբիայից եւ որոնք պատրաստված են Իսրայելում», նշել է Վիլիեգասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս