
Որ պատգամավորներն են վերանորոգում իրենց սենյակները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում թեև շարունակվում են 2015-ի բյուջեի կատարողականի քննարկումները հանձնաժողովներում, և առաջիկայում էլ 2 արտահերթ է սպասվում՝ մեկը Սևանից ջրառի, մյուսը՝ 2016-ի բյուջեի կատարողականի հաշվետվության հետ կապված, սակայն շենքում արդեն կիսաարձակուրդային մթնոլորտ է:
Որոշ պատգամավորներ ավարտել են սենյակների նորոգումը, մյուսները բուռն գործընթացի մեջ են: Տեղեկացանք, որ նորոգումները հիմնականում իրականացնում են պատգամավորները՝ անձնական միջոցներով: Միայն «Ելք» խմբակցության կիսաավերակ տարածքում է ԱԺ-ն, որպես բարի կամքի դրսևորում ընդդիմության նկատմամբ, փոքրիկ կոսմետիկ նորոգում անում: Գեներալները՝ Ֆելիքս Ցոլակյանն ու Ալիկ Սարգսյանը, հարևանությամբ գտնվող իրենց սենյակներն են նորոգում սեփական միջոցներով: «Գազպրոմ Արմենիան» նորոգել է իր երկարամյա խոսնակ Շուշան Սարդարյանի և Արփինե Հովհաննիսյանի սենյակները: Մարգարիտ Եսայանը նույնպես նորոգում է իր նոր սենյակը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։