Բաժիններ՝

ՄԱԿ-ը Petya վիրուսն ավելի վտանգավոր և տեխնիկապես ավելի բարդ է համարել, քան WannaCry-ն

Petya շորթիչ-վիրուսը տեխնիկապես ավելի բարդ եւ ավելի վտանգավոր է, քան WannaCry-ն: Այն համակարգի վրա է գրոհում երեք տարբեր եղանակներով: Հունիսի 28-ի այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության վարչության կիբեռհանցավորության դեմ պայքարի բաժնի եւ Կիբեռհանցավորության գլոբալ ծրագրի ղեկավար Նիլ Ուոլշը։

«(Petya) նոր վիրուսը շորթիչ-վիրուսի միանգամայն նոր տիպ է: Այն իհարկե որոշակի նմանություններ ունի մյուս վիրուսների հետ, բայց հենց այս վիրուսն է համակարգերի վրա գրոհում երեք տարբեր եղանակներով, ուստի այն շատ առավելություններ ունի մյուս վիրուսների նկատմամբ: Իր հերթին WannaCry-ն սոսկ մեկ վնասաբեր կոդ է օգտագործում»,- նշել է կիբեռանվտանգության գծով ՄԱԿ-ի գլխավոր փորձագետը:

Ուոլշի խոսքով՝ նոր գրոհն սպառնալիքներ է բերում բացարձակապես բոլոր ձեռնարկություններին, տնտեսություններին, պետություններին, Համացանցի մասնավոր օգտատերերին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս