ԱՄՆ-ում հայտարարել են արտասահմանյան ավիաչվերթերում անվտանգության միջոցների ուժեղացման մասին
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են արտասահմանյան ավիաչվերթերում անվտանգության միջոցների ուժեղացման մասին: Այդ միջոցները, ինչպես նշվում է, նպատակամղված են այն բանին, որ օդանավերում չկարողանան հայտնվել պայթուցիկ նյութեր, տեղեկացնում է BBC-ին:
Անվտանգության ընդլայնված միջոցները չեն վերաբերել ինքնաթիռ նոութբուքեր բերելու արգելքին, ինչից զգուշանում էին շատերը:
Այս տարվա մարտին ԱՄՆ-ը արգելել էր ինքնաթիռ «սմարթֆոնից մեծ էլեկտրոնային սարքեր» բերել Թուրքիայից, Մարոկկոյից, Հորդանանից, Եգիպտոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Կատարից, Սաուդյան Արաբիայից եւ Քուվեյթից կատարավող ավիաչվերթերում, ինչպես ընդգծվում էր, այն երկյուղների պատճառով, որ նման սարքերում կարող են քողակված լինել ռումբեր:
Անվտանգության նոր միջոցառումները ստուգումների ուժեղացում են նախատեսում աշխարհի այն բոլոր 105 երկրներից ավիաչվերթերում, որտեղից ինքնաթիռներ են թռչում ԱՄՆ:
Ավիաընկերություններին երեք ամիս է տրված վերահսկման այդ միջոցներին նախապատրաստվելու համար, այլապես կարող են արգելվել թռիչքները ԱՄՆ: Այսպիսով, ուժեղացված ստուգումները կվերաբերեն երկու հազար ավիաչվերթերի ուղեւորներին, որոնք ամեն օր ԱՄՆ են ժամանում աշխարհի 280 օդանավակայաններից: