Բաժիններ՝

«Բյուջեի հարկային եկամուտների կատարողականի վրա ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ». Վարդան Հարությունյան

Անցած տարի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 79.7 մլրդ դրամ կամ 96%-ով ապահովվել է պետբյուջեի ծրագիրը: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

«Չնայած այն հանգամանքին, որ 2016թ. մակրոտնտեսական միջավայրը և հարկային օրենսգրքում կատարված փոխոփությունները հարկային եկամուտների ծրագրավորման աճի հասնելու համար բարենպաստ չեն եղել, այնուամենայնիվ մեզ հաջողվել է վարչարարության արդյունքում տարին ավարտել նախորդ տարվա համեմատ 1.1% կամ 11.8 մլրդ դրամ ավելի հարկ հավաքելով»,- ասաց Վ.Հարությունյանը:

Ըստ նրա` բյուջեի հարկային եկամուտների կատարողականի վրա ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ` ոչ բարենպաստ մակրոտնտեսական միջավայրը, որի պատճառով 80 մլրդ դրամ չի վճարվել, երրորդ երկրներից հարկվող ներուծման կրճատումը` 6.8%, չնայած ծավալային աճ է եղել, նաև փոխարինվել է ԵԱՏՄ-ից ներկրումով, բայց ընդհանուր 4.2. մլրդ դրամ եկամուտ պակաս է ստացվել:

ԵԱՏՄ-ից ստացվող մաքսատուրքի վերաբերյալ Վ.Հարությունյանը նշեց, որ 33.9 մլրդ փոխանցվել է ընդհանուր կաթսա, 52.9 մլրդ ստացվել, այսինքն` 19 մլրդ դրամ ավելի մաքսատուրք է ստացվել, քան փոխանցվել է. «Այնուամենայնիվ նախորդ տարվա համեմատ 3 մլրդ դրամ պակաս է փոխանցվել Հայաստանին»:

Հարկային հավաքագրումների վրա ազդել են նաև օերնսդրական փոփոխությունները` ԱԱՀ-ի բարձր շեմն է կիրառվել, ԵԱՏՄ-ից ավտոմեքենաների ներմուծումը ազատվել է ԱԱՀ-ից, ընդհանուր առմամբ` բացասական ազդեցությունը կազմել է 22.5 մլրդ դրամ:

Վ.Հարությունյանի խոսքով` անցած տարի հարկային համաներումն արդյունավետ էր, կան 8.1 մլրդ դրամի ճշգրտված հաշվետվություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս