Բաժիններ՝

«Եկամուտների կառուցվածքում փոփոխություն է տեղի ունեցել». Ատոմ Ջանջուղազյան

Անցած տարի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 171 մլրդ կամ ՀՆԱ-ի 23.11%-ը: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով 2016թ. Պետական բյուջեի կատարողականի ցուցանիշները:

«Եկամուտների կառուցվածքում փոփոխություն է տեղի ունեցել և ավելացել է հարկային եկամուտների տեսակարար կշիռը` կազմելով 92%, նախորդ տարվա համեմատ ավելանալով 0.8%-ով, որը տեղի է ունեցել ի հաշիվ այլ եկամուտների նվազման»,- ասաց Ա.Ջանջուղազյանը: Ըստ նրա` ծրագրվել էր ունենալ ՀՆԱ/հարկեր 20.7%-անոց ցուցանիշ, բայց հարկերը 0.6% ավելի են հավաքագրվել, ԱԱՀ-ն կազմել է 391 մլրդ դրամ, եկամտային հարկը` 332.7 մլրդ դրամ, շահութահարկը` 127.2 մլրդ դրամ: «Անուղղակի հարկերը 3%-ով նվազել են հարկային եկամուտներում, որը կարևոր ցուցանիշ է»,- նկատեց փոխնախարարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս