1.8 միլիարդի բաժնետոմս, առանձնատուն, ավտոմեքենաներ. Արգամ Աբրահամյանի ունեցվածը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածի և եկամուտների հայտարարագիրը:

Նա ունի մեկ առանձնատուն, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական շինություն, երեք հողամաս: Որպես շարժական գույք Արգամ Աբրահամյանը հայտարարգրել է MERCEDES-BENZ 500 S և RANGE ROVER SPORT տեսակի մեկական ավտոմեքենա:

Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է նաև 1 միլիարդ 888 միլիոն դրամ, 69 միլիոն դրամ եւ 86 միլիոն դրամ արժողությամբ երեք տարբեր ընկերություններում: Պատգամավոր ընտրվելու ժամանակ Արգամ Աբրահամյանն ունեցել է 450 միլիոն դրամ, 350 հազար դոլար և 45 հազար եվրո: Պատգամավորի եկամուտները գոյացել են վարձակալության դիմաց ստացած վճարից (4 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.8 մլն դրամ) և աշխատանքի վարձատրությունից (612 հազար դրամ): Արգամ Աբրահամյանի եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 9.4 միլիոն դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930