«Բանակի ղե­կավարությունը գիտի, թե ինչ է նշանակում պաշպանություն». Սեյրան Օհանյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախա­րար Սեյրան Օհանյանի հետ։

– Պարոն Օհանյան, վերջին շրջանում ԼՂ հակամարտության շուրջ տիրող գործընթացներում կարծես թե փոփոխություն ենք տեսնում: Մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարու­թյուններում նաև հասցեականություն ենք նկատում: Ինչի՞ հետևանք եք համարում այս ամենը, և ինչ սպասել առաջիկայում:

– Գիտենք, որ մեր հակառակորդները չեն ուզում համապատասխան գործուն մեխանիզմներ ձևավորել՝ առաջին հերթին վս­տահության մեխանիզմներ՝ առաջընթաց ունենալու համար: Բանակցային գործըն­թացի շարունակականության հիմքում պետք է, անկասկած, լինի վստահության մե­խանիզմների ձևավորումը, որը որ ադրբե­ջանցիները մերժում են: Այս պարագայում ՀՀ-ի, Արցախի և բանակի հզորացումն ամենակարևոր գործողություններից մեկն է: Բանակին և անվտանգությանը վերաբե­րող մասով պետք է ասեմ, որ ավելորդ եմ համարում չափից ավելի լարված պահելը հասարակությանը, թե առաջին գծում իրա­վիճակը վատ է, հակառակորդը կրակում է: Բանակի ներքին խնդիրներին բանակի ղեկավարությունը, հրամանատարությունը, զինվորները քաջ տիրապետում են, և այ­սօր ես դեմ եմ այն տարբեր տիպի մեկնաբանություններին, քննարկումներին և նաև տարբեր առաջարկություններին, մանա­վանդ՝ պատերազմին չմասնակցած և նաև ավելի վատ, որ մասնակցած մարդիկ տար­բեր հայտարարություններ են անում, որոնց մեջ նաև որոշակի գաղտնիության տարրեր կան՝ այս կգրավենք, այն կգրավենք, պետք է հանգիստ թողնել բանակը: Բանակի ղե­կավարությունը գիտի, թե ինչ է նշանակում պաշպանություն, որոնք են այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք որ պետք է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930