Pots de Crème. ֆրանսիական աղանդեր, որը գոյություն ունի 17-րդ դարից
Կարող է լինել վանիլային, շոկոլադե կամ սրճային:
Աղանդերի պատրաստման համար անհրաժեշտ է.
1. Սերուցք – 400 մլ
2. Կաթ – 100 մլ
3. Սուրճ – 1 ճ/գ
4. Շոկոլադ
5. Ձվի դեղնուց – 4 հատ
6. Շաքարավազ – 80 գ
7. Աղ
Պատրասման եղանակը.
Կաթը խառնել սերուցքի հետ և եռացնել: Ավելացնել 1 ճ/գ սուրճը և մի փոքր սպասել: Խառնուրդը տաքացնել ցածր կրակի վրա: Հետո ավելացնել շոկոլադ (այն պետք է հալչի): Մեկ այլ թասի մեջ խառնել դեղնուցները, շաքարավազը և աղը: Միացնել երկու խառնուրդները: Հետո ստացվածը տեղաբաշխել ջեռոցի համար նախատեսված կերամիկական կաղապարների մեջ և եփել 40 րոպե, 150 աստիճան ջեռոցում՝ ջրային գոլորշու միջոցով: Անհրաժեշտ է 3 ժամ սառեցնել: Կարելի է մատուցել մրգերի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը