Տիգրան Մուկուչյանը դեժավյուի զգացողություն չունի

«Իհարկե, նման զգացողություն չկա, որովհետև մենք այժմ գործ ունենք մի դիմումի հետ, որը որևէ աղերս չունի երբևէ ներկայացված որևէ այլ դիմումի հետ։ Հիմնազուրկ, ապացույցներից զուրկ դիմում է»,- այսօր ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք դեժավյուի զգացում չունի՞, քանի որ 5 տարի առաջ նույն կերպ ընտրությունների արդյունքները վիճարկվում էին Սահմանադրական դատարանում։

Ըստ նրա՝ նման դիմում երբևէ ներկայացված չի եղել Սահմանադրական դատարան: Մուկուչյանը վստահություն հայտնեց, որ այս ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն այնքան թափանցիկություն է ապահովել, որ որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ ընտրությունների արդյունքներն այն են, ինչ արձանագրվել է։

Մեր դիտարկմանը՝ այսինքն Դուք վստահ եք, որ ապրիլի 2-ի ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ, Տ. Մուկուչյանը պատասխանեց. «Այո, առավել քան»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930