
101-ամյա հնդիկ մարզուհին հաղթահարել է 100 մետր տարածությունը

Օքլենդ քաղաքում (Նոր Զելանդիա) 101-ամյա մարզուհի Ման Քաուրը՝ Հնդկաստանից, հարյուրմետրանոց վազքատարածությունը հաղթահարել է մեկ րոպե 14 վայրկյանում: Այս մասին հաղորդել է BBC-ն:
Նշվում է, որ Վետերանների համաշխարհային խաղերում Քաուրը եղել է միակ վազորդուհին այդ տարիքային կատեգորիայում: Կինը բժշկական ստուգում է անցել մրցումների սկսվելուց առաջ: Քաուրն սկսել է սպորտով զբաղվել 93 տարեկանում: Նա ֆիզիկական ակտիվությամբ հետաքրքրվել է որդու՝ Գուրդեւի հետ միասին: