Բաժիններ՝

Ինչո՞ւ է ՊԵԿ-ը «թաքցնում» խախտումներ անող ընկերությունների անունները

ՀՀ ՊԵԿ հարկային մարմինն այս տարվա մարտ ամսից դադարել է հրապարակել առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումներ անող տնտեսվարողների անունները: Եթե նախկինում ՊԵԿ-ն օրական կտրվածքով էր հրապարակում խախտողների անունները և ծավալները, ապա այժմ միայն ամսական կտրվածքով ներկայացնում է խախտումների քանակը` առանց նշելով ընկերությունների անունները, և բավարարվում է միայն խախտումների ընդհանուր դրամական ծավալը հրապարակելով:

Ըստ այդմ`մարտի ընթացքում արձանագրվել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման 29 դեպք` ընդհանուր 21.5 մլն դրամ ծավալով, իսկ ապրիլի առաջին 15 օրերի ընթացքում` 31 խախտում` 16.3 մլն դրամ ծավալով:

Թե ինչո՞ւ է որոշել ՊԵԿ-ը «թաքցնել» խախտումներ անող ընկերությունների անունները, պարզ չէ:

Հիշեցնենք, որ նախկինում խախտումների քանակով և ծավալով աչքի էին ընկնում ՀՀԿ-ական վերընտրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերությունները, իսկ երբեմն հարկային տեսուչներից չէին խուսափում  և անբարեխիղճ տնտեսվարողների շարքում էին հայտնվում նաև պետական հիմնարկներ, օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանի «Արաբկիր կամար» ՓԲԸ-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս