Արևմուտքում հայտարարել են, որ Զելենսկին պետք է փոխի երկրի կառավարման ոճը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է աշխատանքից ազատի իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և ձևավորի «բարեփոխիչների» նոր կառավարություն: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:

«Զելենսկիի գործողությունները բավարար չեն նրա և իր կառավարության դեմ ուղղված հասարակական և քաղաքական բողոքի ցույցերը դադարեցնելու համար: Պատճառն այն է, որ ուկրաինացիները զգում են կոռուպցիայի գործը թաքցնելու փորձը»,- նշվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակները գրում են, որ հակամարտությունը նոր հնարավորություններ է ստեղծում կոռուպցիայի համար: Նշվում է, որ Զելենսկին պետք է փոխի իր կառավարման ոճը՝ ճանապարհ բացելով ավելի տաղանդավոր «բարեփոխիչների» համար, համագործակցի կառուցողական ուկրաինական ընդդիմության հետ և դադարի մրցակիցներին և անկախ լրատվամիջոցներին դավաճաններ համարել:

Տեսանյութեր

Լրահոս