«Տյանցզին Ցյուանցզյանը» Դիեգո Կոստային կառաջարկի շաբաթական 776 հազար եվրո աշխատավարձ
Չինացիները հարձակվողին առաջարկում են 4 անգամ ավելի շատ, քան «Չելսիում»:
«Չելսիի» հարձակվողը նախկինի նման հետաքրքրում է ասիական ակումբներին:
Ամռանը Կոստային մտադիր է ձեռք բերել «Տյանցզին Ցյուանցզյանը», որը հարձակվողին առաջարկում է շաբաթական 776 հազար եվրո աշխատավարձ: Ըստ «Չելսիի» հետ պայմանագրի՝ իսպանացին շաբաթական ստանում է 179 հազար եվրո:
Ըստ Sky Sports-ի տեղեկության, ձմռանը չինական ակումբը «Չելսիի» հարձակվողին առաջարկել է 107 մլն եվրո, բայց լոնդոնցիները հրաժարվել են վաճառել հարձակման գծի իրենց առաջատարին:
ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 30 խաղերում Կոստան դարձել է 17 գոլի և 8 փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը 28-ամյա հարձակվողին գնահատում է 50 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը