Բաժիններ՝

Հարյուր հազարավոր եվրո արժողությամբ թռչող ավտոմոբիլներ են ցուցադրել Մոնակոյում

Մոնակոյում բացված Top Marques ցուցահանդեսում ցուցադրվել են թռչող ավտոմոբիլների երկու նախատիպեր: Այս մասին հաղորդվում է միջոցառման կայքում:

Նորույթները ներկայացրել են Հոլանդիայի Pal V ընկերությունը եւ Սլովակիայի AeroMobil սթարթափը: Pal V­ի Librety մոդելը սարքավորված է ծալովի ռոտորով եւ կարող է վաճառքի հանվել արդեն 2018 թվականի վերջին:

Ֆիրման արդեն սկսել է ընդունել նախապատվերներ, սակայն ավտոմեքենայի տենիկական բնութագրերը չեն հայտնում: Գինը տատանվում է 299 հազարից մինչեւ 599 հազար եվրոյի սահմաններում՝ կախված համալրումից: AeroMobil երկտեղանի ավտոմեքենայի նախատիպը, ստեղծողների խոսքով՝ կարող է զարգացնել ժամում 160 կիլոմետր արագություն գետնին եւ ժամում 200 կիլոմետր օդում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930