
«Կրիշտիանուին բռնաբարության մեջ մեղադրող հոդվածը լրագրողական հորինվածք է». Ռոնալդուին ներկայացնող ընկերություն

Gestifute-ում հարձակվողի վերաբերյալ պատմության մասին լսել են առաջին անգամ:
Ըստ Der Spiegel թերթի տեղեկության, 2009թվականին «Ռեալի» հարձակվողը բռնաբարել է մի աղջկա և նրան վճարել է 353 հազար եվրո՝ լռության համար: Ֆուտբոլիստի ներկայացուցիչ-ընկերությունը բացառել է նման իրադարձության հավանականությունը:
«Der Spiegel-ի հոդվածը լրագրողական հորինվածք է: Ենթադրյալ զոհը հրաժարվում է ներկայանալ և չի հաստատում պատմությունը: Հոդվածի սյուժեն հիմնված է չստորագրված փաստաթղթերի վրա, գործընթացի մասնակիցներն անհայտ են, էլեկտրոնային նամակներ են իրար ուղարկում փաստաբաններ, որոնք կապ չունեն Ռոնալդուի հետ:
Կրիշտիանուն կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի բացահայտի սուտը»,- Gestifute-ին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը