Դատապարտյալի համար բերված 16 կարկանդակների միջից սպիտակ փոշենման զանգված է հայտնաբերվել

Ապրիլի 14-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Բ.-ի անվամբ եղբոր` Դ. Բ.-ի կողմից բերված հանձնունքի 16 կարկանդակների միջից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը։

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930