«0-ից՝ մինչև այս մրցաշրջանի հերոս». Մխիթարյանի խաղի գնահատականը
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին րոպեներին կորցրեց հաղթանակը «Անդերլեխտի» դեմ առաջին խաղում: Մանչեսթերյան ակումբի միակ գոլի հեղինակը դարձավ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Սա հայ ֆուտբոլիստի արդեն 4-րդ գոլն էր 7 խաղերում: Սա լավագույն ցուցանիշներից մեկն է մանչեսթերյան ակումբում: Մխիթարյանը մասնակցեց խաղի գրեթե մեծ մասին՝ փոխարինվելով մրցավարի եզրափակիչ սուլիչից րոպեներ առաջ:
Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ ՈՒԵՖԱ-ի: Միջազգային պարբերականները ևս Մխիթարյանի խաղը շատ բարձր են գնահատել՝ճանաչելով նրան խաղի լավագույնը:
Հեղինակավոր GiveMeSportp պարբերականը Մխիթարյանի գոլից հետո գրառում է արել սոցցանցերի պաշտոնական էջերում՝ նշելով՝ «0-ից՝ մինչև այս մրցաշրջանի հերոս: Ինչ տղա է»:
Սիրարփի Աղաբաբյան