«Միլանի» նոր սեփականատերերը խոստանում են վերադարձնել ակումբը համաշխարհային ֆուտբոլի բարձունքին
«Միլանի» նոր սեփականատեր Լի Յոնհոնգը մեկնաբանել է իտալական ակումբի գնումը, հայտարարելով, որ ապագայում թիմը կվերադառնա համաշխարհային ֆուտբոլի բարձունքին:
«Ես շնորհակալ եմ Բեռլուսկոնիին՝ վստահության, և ակումբի երկրպագուներին՝ համբերատարության համար: «Միլանն» ամենափառավոր պատմությամբ, համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլային ակումբ է: Վերածննդի ճանապարհին մենք կատարեցինք կարևոր քայլ: Ապագայում խոստանում ենք, որ քայլ առ քայլ կվերադարձնենք այս լեգենդար թիմը համաշխարհային ֆուտբոլի բարձունքին»,- Յոնհոնգին է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը