Բաժիններ՝

5 գիրք, որ մոտիվացնում են Ցուկերբերգին, Իլոն Մասկին, Բիլ Գեյթսին և խոշոր ընկերությունների մյուս ղեկավարներին

Լավ գիրքը ստիպում է մտածել, իսկ հրաշալի գիրքը փոխում է ձեզ և նոր ոգեշնչում է հաղորդում: Ձեզ ենք ներկայացնում 5 գիրք, որ մոտիվացնում են Ցուկերբերգին, Իլոն Մասկին, Բիլ Գեյթսին և խոշոր ընկերությունների մյուս ղեկավարներին:

1. Մարկ Ցուկերբերգ, Facebook – «Ռացիոնալ լավատեսը» (The Rational Optimist) 

Ցուկերբերգը ամեն տարի հրապարակում է տարվա ընթացքում կարդացած ամենատպավորիչ գրքերի ցանկը: Մեթ Ռիդլիի «Ռացիոնալ լավատեսը» գիրքը մեկն է այդ գրքերից: Հեղինակը համոզված է, որ ազատ շուկան մարդկության զարգացման աղբյուրն է: Որքան քիչ է պետությունը կառավարում տնտեսությունը, այնքան արագ է այն զարգանում:

2. Բիլ Գեյթս, Microsoft – «Բիզնես արկածներ» (Business adventures) 

Բիլ Գեյթսը ևս հաճախ է հրապարակում գրքերի ցանկ, որտեղ բոլորը կարող են գտնել օգտակար տեղեկատվություն և մոտիվացիա: Բայց երբ նրան հարցնում են իր սիրելի գրքի մասին, նա միանգամից նշում է Ջոն Բրուքսի «Բիզնես արկածներ» գիրքը: Գիրքը ընգրկում է պատմություններ 50-ականների Ուոլ սթրիթի մասին: Գեյթսը կարծում է, որ գիրքը կարող է սովորեցնել երիտասարդ բիզնեսմեններին, որ բիզնեսը վարելու սկզբունքները ժամանակի հետ չեն փոխվում և հաճախ պետք է վերադառնալ անցյալ և այնտեղ գտնել հաջողության բանաձևը:

3. Իլոն Մասկ, Tesla – «Բենջամին Ֆրանկլին. կենսագրություն» (The autobiography of Benjamin Franklin) 

Իլոն Մասկի կենսագրությունը շատ հարուստ է: Նա անընդհատ նոր բան է փնտրում և զարգացնում է իր հնարավորությունները տարբեր ոլորտներում: Եվ պատահական չէ, որ նման մարդու սիրելի գիրքը մեկ այլ բազմակողմանի զարգացած մարդու մասին է: Բենջամին Ֆրանկլինի մասին պատմող գիրքը ոչ միայն կենսագրություն է, այլ նաև պատմում է պատմություններ Ֆրանկլին քաղաքական գործչի, գրողի, գյուտարարի, գիտնականի և տաղանդավոր դիվանագետի մասին:

4. Սթիվ Ջոբս, Apple – «Նորարարի դիլեման» (The innovator’s dilemma) 

Շատերին է հայտնի Ջոբսի կյանքի այն դրվագը, որտեղ նա դիմում է ուսանողներին՝ ասելով՝ մնացեք քաղցած, մնացեք հիմար: Քլեյթոն Քրիստենսոնի «Նորարարի դիլեման» գիրքը, որը Ջոբսի սիրելին է, առաջ է տանում հենց այս գաղափարը: Ըստ գրքի հեղինակի՝ նորարարը պետք է անընդհատ որոնումների մեջ լինի: Գիրքը պատմում է տեխնոլոգիաների մասին, որոնք փոխեցին աշխարհը:

5. Թիմ Կուկ, Apple – «Մրցություն՝ ժամանակի հետ» (Competing against time) 

Ժամանակն ու բիզնեսը փող են: Հենց այս գաղափարն ունի Թիմ Կուկի ամենասիրելի գիրքը: Այս գրքի օրինակները Կուկը բաժանում է իր գործընկերներին և նոր աշխատակիցներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս