Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. կա տուժած

Ապրիլի 8-ին, ժամը 21:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ 1953 թ. ծնված Ա. Ղ.-ը իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի 777 OP 07 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Ա. Բ.-ին, ում, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխել են երթևեկելի հատվածից և ցուցաբերել առաջին օգնություն:

Փրկարարները Ա. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930