«Եթե ՀԱԿ-ն ու «Ազատ դեմոկրատները» համախմբվեին «Ելքի» շուրջ, ապա այդ դաշտն էլ ավելի մեծ ներկայություն կունենար խորհրդարանում». Գագիկ Մինասյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ, եթե ՀՀԿ-ից հեռացողներ են լինում, ապա լինում են նաև կուսակցությունը համալրող գործիչներ.

«Հետևաբար՝ եթե ռեյտինգային ընտրակարգով չանցած նեղացող պատգամավորներ լինեն, որոնք կհեռանան կուսակցությունից, ապա կուսակցության շարքերը համալրողներ ևս կլինեն»։

Պատգամավորի խոսքով՝ քաղաքական հետագա գործընթացները պայմանավորված են խորհրդարանի արդյունավետ աշխատանքով: Սակայն Մինասյանը ցավում է, որ խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարեցին աջակողմյան ազատական ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատներ».

«Եթե նրանք համախմբվեին «Ելքի» շուրջ, ապա այդ դաշտն էլ ավելի մեծ ներկայություն կունենար խորհրդարանում, ինչը շատ կարևոր է։ Եվ աջ կողմում գտնվող ՀՀԿ-ն, իրենից ձախ ունենալով հզոր քաղաքական ուժ, ավելի հստակորեն կարող էր իր դերակատարումն իրականացնել»։

Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ-ի՝ կոալիցիա կազմելու հավանականությանը, Գագիկ Մինասյանն ասաց, թե դա երկրի և ժողովրդի համար շատ օգտակար կլինի, սակայն վերջնական պատասխան կտրվի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում:

Տեսանյութեր

Լրահոս