«ՀՀԿ-ն վաղը կներկայացնի Երևանի քաղաքապետի իր թեկնածուին». Գագիկ Մինասյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ ՀՀԿ-ն քաղաքապետի իր թեկնածուին կներկայացնի վաղը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ։

«Ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել: Այն աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին մեր մայրաքաղաքում, տեղ է տալիս մտածելու, որ Երևանի քաղաքապետի ամենահարմար թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է»,-նշեց նա։

Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ ի՞նչ փոփոխություններ են եղել Երևանում վերջին տարիներին, նա այսպես պատասխանեց.

«Ասուլիսից հետո միասին դուրս կգանք, ցույց կտամ կատարված փոփոխությունները»։

Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ համամասնական ցուցակով 6-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորի մանդատ է ստանում, մինչդեռ, եթե մասնակցի քաղաքապետի ընտրություններին, ապա պետք է վայր դնի մանդատը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930