««Իրական ընդդիմադիր ուժ խորհրդարանում լինելու է միայն «Ելքը»». քաղաքագետ

Տեխնիկապես և ֆորմալ առումով ընտրությունները լավ էին կազմակերպվել, թեև ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործումն իր դերը խաղաց։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման գնահատական տվեց Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գնահատականներին, ապա նա ասաց, որ արձագանքները չափից դուրս դրական էին, թեև խոսվում էր նաև ընտրակաշառքների բաժանման մասին. «Ասվեց, որ մարդու հիմնական ազատություններն ընտրությունների ժամանակ հարգվել են, դրա հետ մեկտեղ՝ նշվեց, որ եղել են ընտրակաշառքներ, ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործում, բայց նաև նշվում է, որ տարբեր քաղաքական ուժեր են դա արել, և տարբեր կազմակերպություններ են օգտագործել իրենց ադմինիստրատիվ ռեսուրսները»։

Նրա խոսքով՝ այս ընտրությունների լավ կազմակերպված համակարգը թույլ է տալիս ասել, որ խոչընդոտներ չկան ՀՀ-ԵՄ նոր պայմանագիրը մինչև այս տարվա նոյեմբեր ստորագրելու համար։

Խորհրդարան մտած ուժերի մասին խոսելով՝ նա ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում կոնստրուկտիվ ընդդիմության դեր է կատարելու. «Գաղտնիք չէ` ում հետ և ինչ խոսակցությունից հետո Ծառուկյանը որոշեց վերադառնալ քաղաքականություն։ Իրական ընդդիմադիր ուժ խորհրդարանում լինելու է միայն «Ելքը», որը շատ ձայներ ստացավ հատկապես Երևանից»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս