
Ազատ ոճի ըմբիշները մեկնում են Վլադիկավկազ

Մարտի 26-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմեկնի Վլադիկավկազ` ուսումնամարզական հավաքի:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հավաքին հրավիրել է 11 մարզիկ.
«Հավաքին հրավիրել եմ առաջին համարներին եւ ծանր քաշային կարգերի երկրորդ համարներին: Թիմի կազմում է նաեւ Լեւան Բերիանիձեն: Առայժմ նա քաշի խնդիր ունի, բայց փորձում ենք լուծել այդ հարցը: Փորձեցի Դավիթ Սաֆարյանի հետ կապ հաստատել, բայց չստացվեց: Վերջիվերջո աշխարհի չեմպիոն է, կցանկանայի իմանալ` ինչ ծրագրեր ունի»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:
Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն` Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոեւը (երկուսն էլ` 97 կգ) , Լեւան Բերիանիձեն եւ Անդրանիկ Գալստյանը (երկուսն էլ` 125 կգ):
Հավաքականը Հայաստան կվերադառնա ապրիլի 9-ին: