«Ես միշտ բաց եմ Անգլիայի ակումբների համար». Ջո Հարթ
«Տորինոյի» դարպասապահ Ջո Հարթը կիսվել է իր ապագայի մասին պլաններով:
«Ինձ շատ դուր եկավ «Տորինոյի» մասնիկը լինելը: Ես ուզում եմ մրցաշրջանն ավարտել այնքան լավ, որքան դա հնարավոր է: Կարևոր չէ՝ որտեղ ես կհայտնվեմ հաջորդ տարի, բայց այս մրցաշրջանը պետք է ավարտել մաքսիմումի վրա:
Իհարկե, ես հետևում եմ «Մանչեսթեր Սիթիին»: Ինձ համար այն հարազատ ակումբ է: Սակայն, ինձ թվում է, որ իմ հեռանալը ճիշտ որոշում էր: Այնտեղ ես չէի ստանա բավարար խաղային ժամանակ:
Կարծում եմ, ես միշտ բաց եմ Անգլիայի ակումբների համար: Ինձ դուր էր գալիս լինել «Մանչեսթեր Սիթիի» մասնիկը: Քանի նրանք ուզում էին, որ ես այնտեղ խաղամ, ինձ ոչ մի այլ ակումբ չէր կարող հետաքրքրել: Բայց ինչ-որ բան փոխվեց: Հիմա ես բաց եմ առաջարկների համար և ուզում եմ լինել լավագույն թիմի մասնիկը»,- ասել է Հարթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը