
Անտոնիո Կոնտեն արգելափակել է Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ Ռոման Աբրամովիչի առաջարկը

«Կապույտների» սեփականատերը պատրաստ է ամեն չափի ծախսերի, որպեսզի իտալացուն պահի Լոնդոնում:
Աբրամովիչը Կոնտեին առաջարկել է «Բարսելոնայից» ձեռք բերել Նեյմարին, բայց իտալացին հաղորդել է, որ բրազիլացի հարձակվողի կարիքը չունի: Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «կապույտների» սեփականատերը պատրաստ է առաջարկ անել յուրաքանչյուր ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, որպեսզի թիմում պահի Կոնտեին, ում նկատմամբ հավակնություններ ունի «Ինտերը»:
Ավելի վաղ իտալական մեդիան հաղորդել էր, որ «Ինտերը» մարզչին առաջարկել է տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ:
Միլանյան ակումբի չինացի սեփականատերերը պատրաստ են ծախսել 400 մլն եվրո տրանսֆերների վրա:
Նեյմարի հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը