Ինքնաբացարկ հայտնողներն ավելի շատ ՀՎԿ-ից, ՕՐՕ-ից և ՀԿԿ-ից են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը մարտի 15-ին դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ խնդրանքով, որ թույլատրեն բարեգործություն կատարել: Ուշագրավ է, սակայն, որ երեք օր անց, նիստի օրը՝ մարտի 18-ին, ներկայացրել է մեկ այլ դիմում՝ արտահերթ նիստի օրակարգից իր դիմումի քննարկման հարցը հանելու մասին:

ԿԸՀ–ն մարտի 22-ին կրկին նիստ գումարեց ավելի վաղ գրանցված պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները քննության առնելու համար: Նիստի ժամանակ որոշում կայացրեց ԱԺ ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու գրանցելու ինքնաբացարկի մասին դիմումները բավարարել: Այսպիսով՝ այս նիստին 13 դիմումատու ևս ազատվեց թեկնածուի կարգավիճակից:

Ավելի վաղ ԿԸՀ–ն բավարարել էր 15 դիմումատուի խնդրանք ևս և այս պահի դրությամբ ինքնաբացարկ հայտնածների թիվը 28 է: Ի դեպ, ինքնաբացարկ հայտնողների մեծ մասը ՀՎԿ-ից է: Ինքնաբացարկ հայտնելու ակտիվությամբ երկրորդ տեղում ՕՐՕ–ն է, իսկ երրորդ տեղում` ՀԿԿ-ն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս