Բաժիններ՝

Աշխարհի լավագույն տորթը

Հենց այսպես է նորվեգերենից թարգմանվում Verdens beste kake-ի անվանումը:

Բաղադրիչներ

1. Խմոր
2. Փափուկ կարագ – 100 գ
3. Շաքարավազ – 100 գ
4. Ձվի դեղնուց – 4 հատ
5. Կաթ – 3 ճ/գ
6. Ալյուր – 100 գ
7. Փխրեցուցիչ – 2 թ/գ
8. Վանիլին – 1 թ/գ

Մերենգա

1. Ձվի սպիտակուց – 4 հատ
2. Շաքարավազ – 200 գ
3. Նուշ – 150 գ

Կրեմ

1. Սերուցք – 300 գ
2. Վանիլին կամ ռոմի բուրավետիչ

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ հերթականությամբ լցնել կարագը և շաքարավազը, հետո ավելացնել կաթը և դեղնուցները, իսկ վերջում՝ ալյուրը, փխրեցուցիչը և վանիլինը: Լավ հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

2. Զանգվածը բարակ շերտով տարածել յուղաթղթի վրա և տեղավորել տապակի մեջ:

3. Լավ հարել սպիտակուցները և շաքարավազը՝ մինչև շատ պինդ մերենգա ստանալը:

4. Մերենգան տարածել խմորի շերտի վրա և վրան նուշ շաղ տալ: 15-20 րոպե դնել թխվելու 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

5. Մերենգան պետք է լավ բարձրանա: Մինչ այդ պատրաստել կրեմը:

6. Սերուցքը հարել վանիլինի հետ:

7. Տորթը կիսել 2 հավասար մասերի և կաղապարի մեջ դնել առաջին շերտը: Վրան կրեմ քսել և ծածկել 2-րդ շերտով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս