
Հայտնի է «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի օրը

Հայտնի է, թե երբ կկայանա ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Հետաձգված հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին` Երևանի ժամանակով 00:00-ին:
Թիմերի ընթացիկ մրցաշրջանի առաջին խաղում հաղթել էր «Մանչեսթեր Սիթի»-ն: Հանդիպումը կայացել էր «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում և ավատվել էր 1:2 հաշվով: