Բաժիններ՝

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ,  Հրազդանի, Վայքի, Մարտունու, Տաշիրի, Սևանի, Սիսիանի, Սպիտակի, Ստեփանավանի, Ճամբարակի, Աշտարակի, Կոտայքի, Թալինի, Գավառի, Ապարանի, Աշոցքի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Արարատի և Վարդենիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մեղրու տարածաշրջանի ճանապարհներին բուք է:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031