ՀՀԿ-ի կողմից կոնֆետներ բաժանելը օրինական է. Տիգրան Մուկուչյան

ՀՀ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը մերժեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումը, որում դիմումատուն խնդրում էր ԿԸՀ-ին մեկօրյա ժամկետ սահմանել Հայաստանի հանրապետական կուսակցության համար ընտրողների շրջանում շոկոլադե կոնֆետների եւ սալիկների բաշխումը դադարեցնելու նպատակով:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ՀՀԿ-ի կողմից  նախընտրական սիմվոլիկայով կոնֆետներն իրենցից ներկայացնում են քարոզչական նյութ եւ չեն կարող ընկալվել որպես ընտրողներին սննդամթերքի կամ ապրանքի տրամադրում ճիշտ այնպես, ինչպես ապրանքի տրամադրում չի հանդիսանում նախընտրական սիմվոլիկայով գրիչի, մատիտի, կրակմարիչի, գլխարկի, եւ այլ քարոզչական նյութերի տրամադրումը: «Հանձնաժողովն, ուսումնասիրելով ՀՀԿ կողմից ԿԸՀ վերահսկիչ վերստուգիչ ծառայություն ներկայացված կուսակցության նախընտրական հիմնադրամ կատարած մուծումներն ու դրանց հիման վրա հայտարարագրերը,  պարզեց,որ կոնֆետները հայտարարագրված են եւ ձեռք են բերվել նախընտրական հիմնադրամի միջոցներով»,-պարզաբանեց Մուկուչյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս