«Մենամարտ Քոնոր ՄաքԳրեգորի հե՞տ. ես բռնցքամարտիկ եմ, այլ ոչ թե՝ շոումեն». Գենադի Գոլովկին
Անպարտելի բռնցքամարտիկը Ղազախստանից հանդես է եկել բռնցքամարտը շոուի վերածելու դեմ:
Միջին քաշային կարգում WBA (Super), WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինին հարց են տվել. «Կհամաձայնեի՞ք մենամարտ անցկացնել Քոնոր ՄաքԳրեգորի դեմ: Ձեզ համար դա խնդիր չէ՞ր լինի»:
«Ճիշտն ասած, կա խնդիր: Ոչ մի երեխա, ոչ մի կենդանի, ոչ մի կին: Միայն բռնցքամարտ, որովհետև ես բռնցքամարտիկ եմ, իսկական բռնցքամարտիկ: Ես շոումեն չեմ, ես հարգում եմ իմ մարզաձևը:
Դուք իսկապես ուզում եք պրոֆեսիոնալ մենամա՞րտ տեսնել: Շաբաթ երեկոյան համեցեք Ջեյքոբսի հետ մենամարտին: Ոչ մի ինտերմեդիա, ոչ մի շոու, միայն «օլդ սքուլ»»,- Գոլովկինին է մեջբերում Fightnews.com-ը:
Գոլովկինը հաղթել է բոլոր 36 մենամարտերը պրոֆեսիոնալ ռինգում (33-ը՝ նոկաուտով):
Շաբաթ գիշերը ղազախստանցի բռնցքամարտիկը մենամարտ կանցկացնի Դենիել Ջեյքոբսի հետ, Նյու Յորքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը