«Մենք մեր ներքին դուխն ունենք, բայց ուզում ենք՝ դուք էլ մեզ այդ դուխը տաք». Կարեն Կարապետյանն իջևանցիներին խնդրեց իրենց «դուխ տալ»

«Եթե ապրիլի 2-ին ձեր վստահության քվեն տվեցիք, մենք դա կընկալենք՝ որպես շանս, որ ծառայենք մեր երկրին»,- այսօր Իջևան կատարած այցի ժամանակ բնակիչների հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանը:

Նա նկատեց, որ, թեև եղանակն այնքան էլ «օպտիմիստական» չէ, սակայն ցանկանում է այսօր լավ տրամադրությամբ բաժանվել իջևանցիներից.

«Ձեզ ցանկանում եմ լավատեսություն, ցանկանում եմ, որ այն նեղվածությունը, այն անարդարությունները, որ դուք ամեն օր տեսնում եք, մի կողմ դնենք, որովհետև դրանով երկիր փոխել չի ստացվելու: Մենք շատ լավ գիտակցում ենք՝ մեր գլուխն ինչի տակ ենք մտցնում, ու շատ լավ գիտակցում ենք, որ մեր անձնական կյանքը կյանք չի, առավոտից երեկո՝ այս բեռի տակ, սրա տակից պետք է դուրս գանք, ու մենք շատ ենք ուզում, որ դուք մեզ այդ դուխը տաք: Մենք մեր ներքին դուխն ունենք, բայց ուզում ենք՝ դուք էլ մեզ այդ դուխը տաք: Ձեզ բոլորիդ լավ տրամադրություն, ուռա՛»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031