«Քթներս տրորվել է, հաջորդ անգամ չենք կարող սխալվել». Վարչապետ

Այսօր ՀՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Իջևան քաղաքում: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ելույթ ունեցավ՝ ասելով, որ քարոզարշավն արդեն իր ամբողջ ուժով ընթանում է, և մասամբ կամ ամբողջությամբ մարդիկ ծանոթացել են իրենց ծրագրի հետ:

Նա հայտարարեց, որ իրենց թիմը շատ լավ գիտի՝ ուր են, ինչ խնդիրներ, ինչ առավելաթյուններ ունեն, ու ասում են՝ ոնց պետք է դրանք լուծեն ու ումով պետք է հասնեն այդ խնդիրների լուծմանը:

«Սա՞ է մեր երազած հայրենիքը, իհարկե՝ ոչ, բայց անհամեմատելի փոփոխություններ են եղել այս տարիների ընթացքում, ունեցել ենք հաջողություններ, բայց բաղթողումներ ու սխալներ էլ ենք ունեցել: Գիտենք մեր սխալները, քթներս տրորվել է, ու հաջորդ անգամ չենք կարող սխալվել, այն սխալները, որոնք սուբյեկտիվորեն ենք կատարել, մեր թիմի ներսում շատ պարզ խոսել ենք ու ասել ենք, որ պետք փոխվենք»,- հայտարարեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031