Մարիա-Անտուանետա թագուհու կերպարը մեկնաբանել են ժամանակակից ձևով
Fendi իտալական նորաձեւության տունը ներկայացրել Է թիզեր հոլովակ, որը նկարահանվել է նոր գովազդային արշավի շրջանակներում: Տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում: Հագուստի նոր հավաքածուն ստեղծելիս դիզայներները ոգեշնչվել են Ֆրանսիայի ՄարիաԱնտուանետա թագուհու կերպարով: Նրա հագուստը մեկնաբանել են ժամանակակից ձեւով։
Ռեժիսորը դարձել է ֆրանսուհի Ռեբեկա Զլոտովսկին՝ «Պլանետարիում» եւ «Գրանդ Ցենտրալ» ֆիլմերի հեղինակը: Fendi ընկերությունը 1925 թվականին հիմնադրվել է Հռոմում:
Այս բրենդի ներքո վաճառվում է հագուստ, կաշվից եւ մորթուց պատրաստված
արտադրանք, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ պարֆյումերիա: Ներկայում ֆիրման մտնում է LVMH հոլդինգի կազմի մեջ: 1960-ական թվականների կեսերից ընկերությունը համագործակցում է գերմանացի մոդելագործ Կարլ Լագերֆելդի հետ, որը նաեւ Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրենն է: